Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսի 1742 նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  16,  24News

կորոնավիրուս

Թուրքիայում սեպտեմբերի 15-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 67 մարդ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։ Գրել է Ermenihaber-ը։

Նշվում է, որ 1 օրում անցկացված 110․412 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․742 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման  1.202 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 261.260 մարդ, իսկ 1.327 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մինչև այժմ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 294.620 և մահվան 7․186 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 8 մլն 742.535-ի։

 

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս