Երևան-Երասխ ճանապարհը 1,5 ժամով փակ էր. խաղողագործները դժգոհ են բերքի մթերման գնից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

ցույց.

Արարատի մարզի Շահումյան համայնքի բնակիչներն փակել են Երևան-Երասխ մայրուղին՝ բողոքելով, թե խաղողի մթերման գները ցածր են, ուստի չեն կարողանում մթերում անել։ 

Ըստ ցուցարարների՝ եթե իմանային՝ մթերում իրականացնողից գործարանը վերցնելու է ոչ թե 150, այլ 100 դրամով, վարկ չէր վերցնի:

Խնդրի լուծման համար ցուցարարները պահանջում են հանդիպում պատկան մարմինների հետ՝ միաժամանակ նշելով, որ խնդիրը կարող է լուծվել, եթե խաղողի մթերումը Վրաստանում կազմակերպվի պետական մակարդակով։

«Ժողովուրդը վարկեր է վերցրել, Ռուսաստան չեն գնացել, մնացել ու մշակել են։ Եթե մեր մթերման ինքնարժեքը 100 դրամ է, ո՞նց վարկ մուծեմ։ Ենթադրենք, որ մի կերպ ինքնարժեքը հանեցինք, բա ինչո՞վ գոյատևենք»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Մոտ 1,5 ժամ տևած ցույցից հետո Արարատի մարզի ոստիկանների բանակցություններից արդյունքում ճանապարհը ժամանակավորապես բացվել է, սակայն գյուղացիները պնդել են, որ եթե խնդիրը չլուծվի, ճանապարահը կրկին փակելու են։ 

--00—ԼՄ