Արարատի մարզում ոստիկանության 30-ամյա ծառայողը «Mercedes»-ով բախվել է էլեկտրասյանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1

Սեպտեմբերի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։30-ի սահմանում Երևանի բնակիչ, 30-ամյա Գևորգ Դ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Գևորգ Դ.-ն Փրկարարների և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել մեքենայից և տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց տեղափոխված Գևորգ Դ.-ն աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մալաթիայի պահպանության բաժնում։

1
1

--00—ԼՄ