Խաղողագործների խնդիրը ոչ միայն տնտեսական, սոցիալական հարթությունում է, այլև իրավունքի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

խաղող.

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արարատի մարզի խաղողագործների բողոքի ակցիային։

«Ուղիղ հեռարձակմամբ հետևում եմ Արարատի մարզում խաղողագործների խաղաղ բողոքի գործողությանը։

Հարկ է ընդգծել, որ խաղողագործների խնդիրը ոչ միայն տնտեսական ու սոցիալական հարթությունում է, այլև մարդու իրավունքների։ Միայն մի ասպեկտ նշեմ. այստեղ գործ ունենք սեփականության իրավունքի և դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող «օրինական ակնկալիքի» հետ։ Իսկ խաղողագործների «օրինական ակնկալիքի» առաջնային պատասխանատուն հենց պետությունն է՝ ո՛չ մթերող (եթե չկա պայմանագիր) և ո՛չ էլ արտադրող ու իրացնող ընկերությունները։

«Իրավական ուղին» կիրականացնի խնդրի մանրամասն ուսումնասիրություն՝ հենց իրավապաշտպանական ասպեկտով։

Պետության անգործության և անգործունակության պատճառով գյուղացին չպետք է տուժի»։ 

Հիշեցնենք, որ Շահումյանի խաղողագործներն այսօր առավոտյան Արարատի մարզում 1,5 ժամով փակել էին Երևան-Երասխ ճանապարհը՝ բողոքելով խաղողի մթերման ցածր գնի դեմ: Ցուցարարները պահանջել են հանդիպում պատկան մարմինների հետ խնդրի լուծումը քննարկելու համար: Ավելի ուշ՝ ոստիկանների հետ բանակցությունից հետո, ճանապարհը բացվել էր:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս