Տնտեսավարողների կողմից՝ ժամը 10-12-ը միայն տարեցներին սպասարկելու կանոնը կրկին ուժի մեջ է

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  16,  24News

ժամ

ԱԱՏՄ-ն իրազեկում է, որ տնտեսավարողների կողմից ամեն օր՝ ժամը 10-12-ին, միայն տարեցներին սպասարկելու կանոնը կրկին ուժի մեջ է։

Կարանտինի շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված սանիտարական կանոնները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ․ օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով։

Որպես սահմանված կանոնների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ վերոնշյալ հրամանում առանձին հավելվածներով սահմանված են տարբեր ոլորտների կողմից պարտադիր կատարման ենթակա սանիտարական կանոնները։

Դրանց չպահպանումը ենթադրում է վարչական պատասխանատվության միջոցներ՝ սահմանված Վարչական իրավախախտումների մասին օրենքի, մասնավորապես, 182․4 հոդվածով։

--00—ՄՀ