Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 155 միլիոն 298 հազար խորանարդ մետր ջուր

 

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  16,  24News

Սևան

2020 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ անցած ամռան ընթացքում ոռոգման նպատակներով Սևանա լճից բաց է թողնվել 155 միլիոն 298 հազար խորանարդ մետր ջուր:

Փոխարենն այս տարվա հունվարի 9­-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 170 միլիոն 884 հազար խորանարդ մետր ջուր: Նույն օրվա դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 66 սանտիմետր բարձրության վրա, ինչը 4 սանտիմետրով ավելին է նախորդ տարվա նույն օրը գրանցված նիշից: 

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս