ՀՀ անկախության տոնին ԱՄԷ-ում երկնաքերներից մեկը և Բուրջ Խալիֆան կլուսավորվեն եռագույնով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1

Հայաստանի անկախության տոնի առիթով սեպտեմբերի 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկնաքերը և Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվեն Հայաստանի ազգային դրոշի գույներով: Այդ մասին տեղեկացնում է  ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունը՝ նշելով, որ ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցվի լրացուցիչ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի անկախության տոնի առիթով սեպտեմբերի 21-ին Հայոց եռագույնի գույներով կլուսավորվի Նիագարայի ջրվեժը:

--00—ԼՄ