Ազատության պողոտայից «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենա առևանգողը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 05.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում ստացվեց, որ Ազատության պողոտայից «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենա են առևանգել:

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Իրավապահները զրուցեցին տուժողի հետ: Որոնողական աշխատանքներ սկսվեցին: Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով, հաղորդումից ժամեր անց, քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ մեքենան փախցրել է Ռուբեն Սևակի փողոցի 50-ամյա մի բնակիչ:

Նույն օրը՝ ժամը 14-ի սահմաններում, կասկածվողն, առևանգած մեքենայով հանդերձ, Տիչինայի 3-րդ փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ