Թուրքիան և Ռուսաստանը Անկարայում կբանակցեն Իդլիբի հարցով

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  16,  24News 

թուրքիա

Սեպտեմբերի 16-ին Ռուսաստանն ու Թուրքիան հերթական բանակցությունները կանցկացնեն Սիրիայի Իդլիբ նահանգի վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպումը տեղի կունենա Անկարայում՝ Թուրքիայի պաշտպանության նախարարության շենքում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 15-ին, Ռուսաստանի զինված ուժերը Սիրիայի հյուսիսարևելքում խոշոր օպերացիա էին իրականացրել, որի ընթացքում հարվածներ էին հասցրել ահաբեկչական խմբավորումների հենակետերին։ 

Հիշեցնենք, որ Թուրքիան և Ռուսաստանը մարտին պայմանավորվել էին Իդլիբում հաստատել հրադադար ռեժիմ, ինչպես նաև համատեղ պարեկապահակային ծառայություն սկսել M4 մայրուղու երկայնքով։

 

--00—ՄՀ