24-ամյա դիլիջանցու գողության փորձը խափանվել է, միացել է խանութի ազդանշանային համակարգը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ գիշերը կոտրել են Այգեստան փողոցի իր խանութի դռան փականը և փորձել մտնել ներս, սակայն անվտանգության համակարգի ձայնային ազդանշանի միանալուց հետո փախել են։

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հաղորդումից երկու օր անց, գողության փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց Դիլիջանի 24-ամյա մի բնակիչ։ Նա խոստովանեց կատարածը։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

--00—ԼՄ