Սուարեսը, տեխնիկական խնդիրների պատճառով, չի տեղափոխվի Յուվենտուս

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  16,  24News 

Սուարես

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը չի տեղափոխվել «Յուվենտուս», հայտնում է RAC 1-ի թվիթերյան էջը: Այս մասին գրել է Armsport.am-ը։

Աղբյուրը հաղորդում է, որ ուրուգվայցին մինչև հոկտեմբերի 6-ը չի հասցնի ստանալ իտալական անձնագիր: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումների համար խաղացողների հայտավորման վերջին օրն է:

Սուարեսը այս պահին կարող է դիտարկել այլ առաջարկներ, քանի որ Կումանը հայտնել էր, որ 33-ամյա հարձակվողի հետ նա հույսեր չի կապում:

Աղբյուրը՝ Armsport.am։ 

--00—ՄՀ