2 օր առաջ Ադրբեջանը ապատեղեկատվություն էր տարածել, իսկ այսօր սադրանքի է դիմում. Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ Ադրբեջանի տարածած ապատեղեկատվության վերաբերյալ:

«Երկու օր առաջ Ադրբեջանն ապատեղեկատվություն էր տարածել մեր զինված ուժերի՝ «ադրբեջանական բնակավայրը թիրախավորելու» մասին, երեկ հաղորդեց, թե իբր «հայկական կողմից արձակված կրակից ադրբեջանցի ենթասպա է վիրավորվել», իսկ այսօր ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ սադրանքի է դիմում, ինչի արդյունքում, ցավոք, զոհ ունենք։

Ի դեպ, այս ամենը տեղի է ունենում մի փուլում, երբ համանախագահներն ակտիվացրել են աշխատանքները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, իսկ նրանց վերջին համատեղ հայտարարությունում անոնսավորվում էր առաջիկայում սահմանին մշտադիտարկումները վերսկսելու անհրաժեշտության մասին»,-գրել է Տիգրան Աբրահամյանը։ 

--00—ԼՄ