Ռուսաստանը «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութ կուղարկի Հնդկաստան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  16,  24News 

կորոնավիրուս

Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամն ու համաշխարհային առաջատար դեղագործական Reddy's Laboratories Ltd-ն (Dr. Reddy's) ընկերությունը պայմանավորվել են համագործակցել կլինիկական հետազոտություններ անցկացնելու և «Սպուտնիկ V» պատվաստանյութը Հնդկաստան մատակարարելու շուրջ: Կարգավորող մարմիններից հաստատում ստանալուց  հետո Հնդկաստանին 100 միլիոն չափաբաժին պատվաստանյութ կմատակարարվի: Այս մասին գրել է ТАСС-ը։

Նշվում է, որ մատակարարումը կարող է սկսվել 2020-ի վերջին` կլինիկական փորձարկումների արդյունքները ստանալուց և Հնդկաստանում պատվաստանյութի գրանցումից հետո:

«Dr. Reddy's-ի հետ համաձայնագիրը ցույց է տալիս, որ գնալով աճում է այն պետությունների և կազմակերպությունների թիվը, որոնք հասկանում են բնակչությունը կորոնավիրուսից պաշտպանելու համար պատվաստանյութերի ձևավորման դիվերսիֆիկացված մոտեցման կարևորությունը»,-ասված է հաղորդագրությունում։

--00—ՄՀ