Ռուսաստան մուտք գործելու կանոնները փոխվել են. Միշուստին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

միշուստին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ փոխվել են Ռուսաստան մուտքի կանոնները: Այսպիսով, ՌԴ քաղաքացիների հարազատները երկարաժամկետ վիզաներ կստանան. նրանք երկիր մուտք գործելու մինչև մեկ տարվա թույլտվություն կունենան

«Մենք այսօր կպարզեցնենք սովորական մասնավոր այցերի համար մուտքի արտոնագրերի ձևակերպման կարգը, դրանով կդյուրացվի մեր քաղաքացիների հարազատների` ամուսինների, ծնողների, երեխաների, եղբայրների, քույրերի, պապիկ-տատիկների, թոռնիկների մուտքը մեր երկիր»,- ասել է նա` ընդգծելով, որ խոսքը այլ երկրների քաղաքացի հանդիսացող հարազատների մասին է: 

Միշուստինը նաև հայտնել է, որ կբացառվի նախկինում գործող կարգը, որի պատճառով ամեն երեք ամիսը մեկ հյուրերը ստիպված էին դուրս գալ ՌԴ սահմաններից` մուտքի արտոնագիր ստանալու իրավունքը պահպանելու համար: Դա, ըստ ՌԴ վարչապետի, թույլ կտա առավել հարմարավետ պայմաններ ապահովել այն ընտանիքների համար, որ դեռևս բաժանված են` գտնվելով սահմանի տարբեր կողմերում, նաև կդյուրացնի նրանց կյանքը, որ ցանկանում են մնալ ՌԴ-ում:

--00--ԱԹ