ԱԺ-ի դիմացից 4 քաղաքացի է բերման ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

հասարակական

ՀՀ ոստիկանության ծառայողներն ԱԺ շենքի մոտից ոստիկություն են բերման ենթարկել չորս քաղաքացու։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։

«Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար»,-ասաց ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը: 

Նշենք, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածը վերաբերում է հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի դիմաց մի շարք բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Նախ բողոքի ակցիա են իրականացրել տնտեսվարողները, ապա «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները։

Սոնա Գևորգյան

--0--ԿԿ