Ավտոկայանատեղիում ոսկյա զարդերը գնելու պատրվակով վաճառողից վերցրել է դրանք ու անհետացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում մի կին տվել է հաղորդում, որ երկու ժամ առաջ, առևտրի կենտրոնի բացօթյա ավտոկայանատեղիում, Արմեն ներկայացած մեկն իրենից վերցրել է ոսկյա զարդեր` գնելու պատրվակով, ապա օգտվելով իր անուշադրությունից` հեռացել է:

Կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և Շենգավիթի քրեական հետախույզներն անցել են գործի: Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նրանք պարզել են Արմենի ինքնությունը, և սեպտեմբերի 15-ին Վարդաշենի 12-րդ փողոցի իր տան մոտից բերման են ենթարկել 21-ամյա երիտասարդին:

Նա խոստովանել է արարքը և ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ոսկյա զարդերը հայտնաբերելու ուղղությամբ:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս