Իլհամ Ալիևն ու Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի պետը քննարկել են արցախյան հակամարտությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը Ադրբեջանում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են թուրք-ադրբեջանական հարաբերությունների առանցքային մի շարք հարցերի։ Թուրք-ադրբեջանական համագործակցությունը ռազմական ոլորտում բարձր մակարդակի վրա է։

Կողմերը կարևորել են Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերի միջև հաճախակի կազմակերպվող համատեղ զորավարժությունները։

Գյուլերը, անդրադառնալով արցախյան հակամարտությանը, նշել է, որ այն մեծ կարևորություն ունի ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի համար։

Ըստ աղբյուրի՝ Յաշար Գյուլերը Բաքվում մասնակցելու է նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի եռակողմ հանդիպմանը: