Իշխանությունը հանճարեղ ձևով ինքնավնասում իրականացրեց ՍԴ-ի հարցում․ Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

«ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ տուժել են, որովհետև ՍԴ-ն գործեր քննելու ժամկետներ է բաց թողնում։ Դրանց իրավական հետևանքը հայտնի չէ, եթե անգամ ընդունենք իշխանությունների վարկածը, թե ՍԴ-ն լեգիտիմ է»,- անդրադառնալով երեք նոր դատավորի ընտրությանն ու ՍԴ-ի շուրջ վերջին զարգացումներին՝ 24TV-ի եթերում ասել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա անդրադարձել է նաև այն հարցին, թե այս ինստիտուտի ընկալումն ինչպիսին է լինելու միջազգային ասպարեզում։ «Իմ խորին համոզմամբ, սա բացառիկ դեպք է, երբ հանճարեղ ձևով իշխանությունն ինքնավնասում իրականացրեց, այսինքն՝ անհասկանալի է թե ինչու այս ամենն արեցին և արդյունքում ինչ ստացան»,- ասել է իրավապաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ