Կանխվել է շաքարավազի մեջ թաքցված թմրամիջոցների փոխանցումը դատապարտյալներին․ ՔԿԾ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

․

2020 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները քաղաքացու կողմից դատապարտյալ Մ. Ս.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ 1,5 կգ շաքարավազի մեջ հայտնաբերել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,09 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգված։ Այս մասին տեղեկացնում է ՔԿԾ-ն։

Ստացված տեղեկության հիման վրա նույն հիմնարկի օպերատիվ բաժնի կողմից անհապաղ ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի միջոցառումներ, որոնց արդյունքում մեկ այլ քաղաքացու կողմից դատապարտյալ Գ. Մ.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ 2 կգ շաքարավազի մեջ դարձյալ հայտնաբերվել է 1,12 գրամ քաշով նույնպիսի բյուրեղանման զանգված։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Միաժամանակ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս