Չեմ բացառում, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նաև փողոց դուրս կգանք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը շեշտում է՝ ԲՀԿ-ն միանալու է խորհրդարանական գործընկերոջ՝ «Լուսավոր Հայաստանի»-ի ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին։ 24News-ի հետ զրույցում չբացառեց, որ խորհրդարանական հարթակը կիրառելուց ու եղած գործիքակազմը սպառելուց հետո, հնարավոր է, Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նաև փողոց դուրս գան:

«Իշխանությունները 2 տարի առաջ ասում էին՝ ինչպես ժողովուրդը որոշի, հիմա ասում են՝ ինչպես կասի իշխող թիմը: Ժողովուրդն ինչ էլ ասի, իշխանությունը ինչպես որոշի, այնպես էլ անելու է: Այդ մասով, փաստորեն, 2 տարի առաջ ժողովրդին տրված խոստումը կեղծ էր ու շինծու»,- հավելեց Իսայանը:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս