Ասկերանի շրջվարչակազմը նոր ղեկավար ունի. Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշում, համաձայն որի՝ Աշոտ Էդուարդի Դադայանն ազատվել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնից։ Այդ մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Երկրի ղեկավարի հաստատած՝ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Սասուն Ալեքսանդրի Բարսեղյանը նշանակվել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար։

--00—ԼՄ