Հիմա Թրամփի վերընտրման պարագայում 4 տարի էլի կորցնելու ե՞նք․ Սուրեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  17,  24News 

Սուրեն Սարգսյան

«Ամերիկյան հետազոտություների հայկական կետրոնի» ղեկավար, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր  գրել է․

«Չգիտես ինչու, մենք ձևավորված թյուր կարծիք ունենք, որ դեմոկրատների հետ ավելի լավ ենք աշխատել կամ աշխատելու քան հանրապետականների: Հետևապես Բայդենի հետ ավելի հեշտ է լինելու քան Թրամփի: Սրա պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ հայ համայնքը հիմնականում բնակվում է դեմոկրատական նահանգներում, հետևաբար առավել մեծ ազդեցություն ունի դեմոկրատ օրենսդիրների վրա:

Սա իրոք թյուր ըմբռնում է, որովհետև հայ-ամերիկյան հարաբերությունների պիկը եղել է հանրապետական Բուշ ավագի վարչակազմի օրոք և դրա շարունակության մի մասն էլ` իներցիայի ուժով Քլինթոնի օրոք, քանի որ Բուշը չվերընտրվեց 1992թ: Այսինքն հանրապետական վարչակազմերը, հետևաբար նաև Թրամփը նույնքան կարևոր են, որքան ցանկացած դեմոկրատ նախագահ:

Այլ հարց է, որ մենք հանրապետականների հետ, մանավանդ վերջին շրջանում աշխատել չկարողացանք և հույս ունենք, որ կկարողանանք Բայդենի հետ աշխատել:

Նման մտածողությունը ՀՀ-ին խանգարեց կայուն հարաբերություններ հաստատել Թրամփի վարչակազմի հետ և փոխանակ աշխատեինք այդ ուղղությամբ 4 տարի քամուն տվեցինք:

Հիմա Թրամփի վերընտրման պարագայում 4 տարի էլի կորցնելու ե՞նք»: 

--00—ՄՀ