Հայաստանում կորոնավիրուսի 295 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 162 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News             

կորոնավիրուս

   

Հայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամ կորոնավիրուսի  295 նոր դեպք է  հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 46 671 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 162 մարդ, շարունակում է բուժվել 3232-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 42 231մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 2դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 925 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 283-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է  252 158 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 4319 է:

--00--ՄՀ