ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը բարելավել է դիրքերը

 

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  17,  24News 

հավաքական

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների համաշխարհային դասակարգման աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը բարելավել է իր դիրքը մեկ տեղով և զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը։
 

Հայաստանի ընտրանին այժմ իր ակտիվում ունի 1215 միավոր՝ նախորդ 1213-ի փոխարեն։ Հայաստանի հավաքականը կիսում է 101-րդ հորիզոնականը Լիբիայի հավաքականի հետ։

--00—ՄՀ