Ուսումնամարզական թռիչքներ են, խուճապի կարիք չկա. Շուշան Ստեփանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

Շուշան Ստեփանյան

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է լրատվամիջոցներից մեկում հայտնված տեղեկությանը, թե «Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհով երթևեկող վարորդները խուճապի են մատնվել»:

«Ուսումնամարզական թռիչքներ են, անվտանգության կանոնների պահպանմամբ․․․ խուճապի կարիք չկա:

Հ․ Գ․ ավիացիոն տեխնիկայի գերցածր բարձրության թռիչքները կոնկրետ վարժաձևեր են և հրապարակելն էլ պարտադիր չէ»,- գրել է Ստեփանյանը:

--00--ԱԹ