Առաջին անգամ մեր չորս «ՍՈւ-30СМ»-ները միասին դուրս են եկել հերթապահության. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

սու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել. «Առաջին անգամ մեր չորս «ՍՈւ-30СМ»-ները միասին դուրս են եկել հերթապահության»:

Նշենք, որ Հայաստանը «ՍՈւ-30СМ»-ները ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնությունից: Բազմաֆունկցիոնալ կործանիչները շատ լավ են համագործակցում են ՀՕՊ միջոցների հետ։ Դրանք կարող են հարձակողական գործողություններ իրականացնել՝ օգնելով օդային գերիշխանության հասնել հակառակորդի նկատմամբ։ Կործանիչներն ունեն գործառույթներ, որոնք չունի ցամաքային ՀՕՊ-ը։ Օրինակ, Սու-30-ը կարող է օդում մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոն լինել։ 

--00—ԼՄ