Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ազգային գրադարանի տնօրենին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News 

Կաթողիկոս

Սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանին։

«Մեր շնորհավորանքները բերեցինք նրան պատասխանատու պաշտոնի ստանձնման առիթով՝ մաղթելով հաջողություններ կարևոր առաքելության մեջ։ Նաև մեր գոհունակությունը հայտնեցինք Ազգային գրադարանի և Մայր Աթոռի Մատենադարանի միջև ձևավորված տարիների սերտ գործակցության առիթով»,- նշված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում:

--00--ԱԹ