Ոստիկանությունում ծանրորդ Արմեն Ղազարյանին խոշտանգելու ենթադրյալ դեպքով քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  17,  24News  

ծանրորդ

Ծանրորդ Արմեն Ղազարյանին ոստիկանության բաժանմունքում խոշտանգելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Այս լրատվամիջոցներին հայտնել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա 2020 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցվել է քրեական գործ` ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ոստիկանության Նոր Նորքի բաժնում երկու անձի խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ»,- ասել է Օհանջանյանը։
--00—ՄՀ