Սահմանադրական դատարանի դատավորները ստանձնել են իրենց պաշտոնները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News 

ՍԴ

ՀՀ սահմանադրական դատարանը հաղորդագրություն է տարածել, որում նշված է.

«Ս.թ. սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովի լիագումար նիստի ժամանակ տեղի է ունեցել Է. Շաթիրյանի ու Ա. Վաղարշյանի երդման արարողությունը և համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի՝ երդումը տալուց հետո նրանք անհապաղ ստանձնել են իրենց պաշտոնները:

Ս.թ. սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանում ՀՀ Ազգային ժողովի որոշումներով Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանն ընտրվել են Սահմանադրական դատարանի դատավորներ»:

--00--ԱԹ