Ամեն տնկված ծառի հետ մի նոր կյանք ենք նվիրում. ՇՄ նախարարը տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1

Անտառը բնական այն էկոհամակարգն է, որն ունակ է վերականգնվել ինքնուրույն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ ավելացնելով նաև, որ դրա առողջացման ընթացքին պարտավոր է աջակցել մեզնից յուրաքանչյուրը։

«Անտառները խնամել և պահպանել է պետք։ Ամեն տնկված ծառի հետ մի նոր կյանք ենք նվիրում»,- նշել է նախարարը։

Ռոմանոս Պետրոսյանը գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակել, որը պատրաստվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ։

--00—ԼՄ