Փաշինյան Ծառուկյան «բազառը» երկու մաֆիոզ մեծ կլանների հետ կապված հարց է․ Ռուբեն Հախվերդյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News 

Սա երկու մեծ մաֆիոզ կլանների հետ կապ ունի, մեկը լևոնական կլանն է, մյուսը՝ ռոբերտական: Անդրադառնալով  Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հրապարակային փոխադարձ վիրավորանքներին՝ 24TV-ի եթերում ասել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:  

«Լևոնը Նիկոլի կնքահայրն է, Ռոբերտ Քոչարյանն էլ, ճիշտ է, օգնել է Գագիկ Ծառուկյանին որոշ հարցերում, բայց նրանց բիզնեսները առանձին են, իրար հետ կապ չունեն», - նշել է Հախվերդյանը՝ հավելելով, որ  եթե ուզում են պատժել Ռոբերտ Քոչարյանին, պետք է առանձնացնել Գագիկ Ծառուկյանին:

«Նա, եթե հիշում եք, ասեց, ես իմ ժողովրդի կողքին եմ, ոնց իմ ժողովուրդը կուզի, ես այդպես էլ կշարժվեմ, Նիկոլին եք ուզում, Ձեր ցավն էլ տանեմ։ Է հա, բա հիմա ի՞նչ ես ուզում էդ մարդուց, Նիկոլ ջան», -ասել է հայտնի երգահանը:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական այլ սուր թեմաների:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ