Վարչապետի ծառայողական ինքնաթիռի նշագծման համար 250,000$ չի ծախսվել. տեղեկությունը կեղծ է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

․

Լրատվամիջոցներում շրանառվում է տեղեկատվություն այն մասին, թե Հայաստանի կառավարությունը նախորդ ամիս շուրջ 210 000 եվրո (250 000 ԱՄՆ դոլար) գումար է հատկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական «Airbus A319» ինքնաթիռի վրա ազգային և գրանցման նիշերի նշագծման համար։ Ծառայողական ինքնաթիռի նոր տեսքը քննարկումների առիթ է դարձել հատկապես Ֆեյսբուքի հայկական տիրույթում։

Տեղեկությունը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» կառավարությունից հայտնել են, որ լրատվամիջոցների հիշյալ հրապարակումը ամբողջությամբ ապատեղեկատվություն է։

Նշենք նաև, որ վարչապետին սպասարկող օդանավի ներկման գործընթացի մանրամասները հանդիսանում է պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվություն և կարգավորվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի» մասին ՀՀ օրենքով։

--00--ԱՀ