Արա Վարդանյանն իր փոքր ներդրումն է կատարել համահայկական հիմնադրամի ապագա ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 20, 24News

Thumbnail

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և հայտնել, որ այսօր, ինչպես նախորդ 15 տարիներին, կատարել է իր պարտքը, որով իր փոքր ներդրումն է բերել համահայկական հիմնադրամի ապագա ծրագրերին։

«Շուրջ տասը տարի ղեկավարելով այս յուրատեսակ կառույցը` համոզված եմ իմ այն սկզբունքին, որ յուրաքանչյուր հայ պետք է իր մասնակցությունը ունենա իր իսկ երկրի կայացման կարևորագույն գործում։ Հիմնադրամին սատարելը ինքնանպատակ չէ, այլ ապրելու ձև, որից անհնար է խուսափել։

Միշտ առաջնորդվել եմ այն սկզբունքով, որ միայն բոլորս միասին կարող ենք շարունակել Համահայկական Հիմնադրամի կարևորագույն առաքելությունը։ Կրկին, հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, եթե իմ հետ կապված աղմուկը որևէ կերպ ազդել է վստահության վրա, և կոչ եմ անում բոլորին սատար կանգնել Հիմնադրամին և իր սուրբ առաքելությանը։ Իմ ղեկավարության 10 տարիների ընթացքում իրականացվել են հազարավոր ծրագրեր։

Անկեղծորեն ցանկանում եմ, որ գալիք տարիների ընթացքում այդ թիվը եռապատկվի և քառատատկվի։ Միշտ դասել եմ Հիմնադրամը շատ ավելի բարձր, քան իմ անձը և կշարունակեմ նույն ձև»,- ասված է Վարդանյանի գրառման մեջ։