Շորթման համար լրագրող է կալանավորվել. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս կալանավորվել է լրագրող Թերեզա Ասատրյանը: Վերջինս մեղադրվում է խարդախությամբ առանձնապես խոշոր գումարներ շորթելու մեջ:

Ըստ մեր աղբյուրի՝ Ասատրյանը տարբեր անձանցից, այդ թվում՝ ազատամարտիկներից, մոտ 160 հազար դրամ է հավաքել՝ խոստանալով նրանց միջնորդել անվճար բնակարան ստանալու հարցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ