Սան Ֆրանցիսկոյում հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  18,  24News  

Սան Ֆրանցիսկո

Սան Ֆրանցիսկոյի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ասպարեզ» պարբերականը տեղեկացնում է, որ հրդեհի հետևանքով նյութական մեծ վնաս է հասցվել: Այդ կենտրոնում են գտնվում «Վասպուրական» սրահը և եկեղեցու ու շրջանի կազմակերպությունների գրասենյակները:

Նշվում է, որ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգաբարձությունը և համայնքի ղեկավարությունը, քաղաքի հրշեջների և օրինապահ մարմինների հետ համագործակցությամբ՝ հետամուտ կլինեն  ազգային ատելության հողի վրա կատարած  հարձակումը բացահայտելուն:

Ավելի վաղ ադրբեջանցիներն ու թուրքերը հարձակվել էին Սան Ֆրանցիսկոյի Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարանի և դրան կից գտնվող հայկական կենտրոնի վրա՝ հայհոյանքներ գրելով, Ադրբեջանի դրոշի գույները պատկերելով պատերի վրա: 

եկեղեցի
եկեղեցի

Աղբյուրը՝ «Արմենպրես»։ 

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս