Դանակահարության համար անչափաահասին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 20, 24News

Thumbnail

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «որովայնի պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխել 2002 թ. ծնված Հ. Մ.-ին:

Ոստիկանության ծառայողները նույն օրը՝ ժամը 22.00-ին, Բագրատունյաց պողոտայի 15 հասցեի մոտից մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով բերման են ենթարկել 2000 թ. ծնված Նորայր Մ.-ին, որը տվել է խոստովանական ցուցմունք, որ նշված վնասվածքն ինքն է հասցրել իր մոտ եղած դանակով, որը ներկայացրել է:

Ըստ բժշկի տեղեկանքի Հ. Մ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Կատարվում է նախաքննություն: