Փաշինյանը Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  18,  24News  

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ։

--00—ՄՀ