Իշխանությունն անփորձ է. քարը քարին դրած չկաս, դու ամբողջ ոլորտ ո՞նց կղեկավարես. Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է ԲՀԿ ուսանողական խորհրդի գրասենյակի բացմանը, ուսանողների ու կուսակցության համակիրների հետ խոսել հանրությանը մտահոգող խնդիրների մասին:

Հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ պետությունը ամեն հարցով պետք է կանգնի երիտասարդների ու ժողովրդի կողքին, քանի որ նրանք ուզում են ոչ թե խոսքեր լսել, այլ գործ տեսնել, փոփոխության զգալ:

«Այս իրավիճակում ծնողները չեն աշխատում, իսկ իրենց ասում են՝ չվճարես, դուրս ես մնալու: Թող պետությունը սուբիսադավորի, 6 ամիսը ծնողը վճարի, 6-ն էլ՝ պետությունը», - ասել է Ծառուկյանը, ապա տեղեկացրել, որ իրեն հանդիմանում են, որ ասել է՝ 3 ամսից սով է լինելու, բայց հիմա տեսնում ենք՝ սով չի:

«Սովը ո՞նց ա լինում: Ժողովո՛ւրդ, ձեր էսօրվա վիճակը ո՞նց ա», - հարցրել է Ծառուկյանը, ինչին հավաքվածները պատասխանեցին՝ վատ:

«Իշխանությունն անփորձ է, չի աշխատել ոչ մի տեղ, անփորձ քայլել են, էսօր մի ամբողջ ոլորտ ա ղեկավարում, քարը քարին դրած չկաս, դու ամբողջ ոլորտ ո՞նց կղեկավարես: Մարդիկ չեն ուզում լսել, ուզում են իրանց վրա զգալ», - ասել է Ծառուկյանը ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

ԲՀԿ ղեկավարը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ հանրահավաք են անելու:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս