«Հույս և ակնկալիք» կտավն արդեն Հայաստանում է, ԱՄՆ դեսպանի նստավայրում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  18,  24News  

դեսպան
 

Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանի կողմից «Արվեստը դեսպանատներում» ժամանակավոր ցուցադրության համար տրամադրված «Հույս և ակնկալիք» կտավն արդեն Հայաստանում է՝ դեսպան Թրեյսիի կեցավայրում։

«Հույս և ակնկալիք» կտավը պատկանում է ամերիկահայ նկարիչ Հովսեփ Փուշմանի վրձնին։ 1917թ․ նկարիչն այս կտավը նվիրել է նախագահ Վիլսոնին։ Դեսպան Թրեյսին մեծ հպարտությամբ ընդգրկել է այս կտավն իր ցուցադրության մեջ, իսկ առաջիկա հինգ ամիսների ընթացքում դեսպանատունը պարբերաբար կանդրադառնա Վիլսոնի նախագահության շրջանին ու այս կտավին։

--00—ՄՀ