Օղակաձև զբոսայգում ինքնակամ կառուցվող տաղավար է ապամոնտաժվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները կանխել են հերթական ապօրինի կառուցապատումը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը: 

«Խոսքը մայրաքաղաքի օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում՝ համայնքային հողի վրա կառուցված մետաղական կրպակի մասին է, որը ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապամոնտաժվել է: Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի համալիր բարեկարգման համայնքային ծրագրի համատեքստում կբարեկարգվի և կկանաչապատվի նաև այս տարածքը»,- գրել է Տ.Գևորգյանը:

--00—ԼՄ