Սերժ Սարգսյանը չի եղել նույնքան բաց, որքան այսօրվա վարչապետը. Մարգարիտ Եսայան

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 20, 24News

 Հանրապետական կուսակցությունը հետևություններ արել է իր կատարած սխալներից, և դրա ապացույցն է այն, որ ընտրացուցակի բոլոր թեկնածուները նաև ռեյտինգային ընտրակարգով են առաջադրված, որպեսզի գնան, շփվեն մարդկանց հետ: 24TV-ի եթերում այդ մասին նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Նա կարծում է՝ ինչ-որ պահից մի քիչ հեռացած են եղել քաղաքացիների հետ անմիջական շփումից: Դիտարկմանը, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է այդ շփումից, հրապարակային ելույթներից հեռու մնալ, Եսայանը նշել է. 

«Այո, իր պաշտոնավարման տարիներին Սերժ Սարգսյանը չի եղել նույնքան բաց, որքան այսօրվա վարչապետն է»:

Պատգամավորը վստահ է, սակայն, որ ավելի լավ է շփման մեջ փակ լինել, սակայն արտաքին քաղաքական ճակատում, տնտեսության մեջ և այլ հարցերում սխալներ չանել:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։