Ոստիկանությունում անձի կողմից նույն հարցով գրված՝ 1-ից ավելի դիմումներից կընդունվի վերջինը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ոստիկանություն

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) կամ վարորդական իրավունքի վկայականների հետ կապված գործողությունների կատարման նպատակով նույն անձի կողմից նույն գործողության կատարման համար Ճանապարհային ոստիկանություն են ներկայացվում մեկից ավելի (երբեմն նաև 10-ից ավելի) հերթագման դիմումներ, ինչն ինքնաբերաբար ավելացնում է սպասման համար պահանջվող ժամանակը:

Հաշվի առնելով վերոնշյալը և նպատակ ունենալով հնարավոր կարճ ժամկետներում մատուցել պատշաճ ծառայություն՝ տեղեկացնում ենք, որ նույն անձի կողմից մեկից ավելի անգամ դիմելու պարագայում հերթագրման համար հայտ է մուտքագրվելու տվյալ անձի կողմից ներկայացված վերջին դիմումը՝ հերթից հանելով և չեղարկելով նախորդ դիմումները, ինչը նշանակում է, որ մեկից ավելի անգամ դիմելով՝ անձը հետաձգելու է իր իսկ հերթը:

Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք նույն գործողության համար Ճանապարհային ոստիկանություն դիմել միայն մեկ անգամ:

Հիշեցնում ենք հաշվառման-քննական բաժինների էլեկտրոնային հասցեները.
Երևանի ՀՔԲ – [email protected],
Կոտայքի ՀՔԲ – [email protected],
Սեւանի ՀՔԲ – [email protected],
Կապանի ՀՔԲ – [email protected]
Գորիսի ՀՔԲ – [email protected],
Աշտարակի ՀՔԲ – [email protected],
Վանաձորի ՀՔԲ – [email protected],
Արմավիրի ՀՔԲ – [email protected],
Արտաշատի ՀՔԲ – [email protected],
Իջևանի ՀՔԲ – [email protected],
Մարտունու ՀՔԲ – [email protected],
Վայքի ՀՔԲ – [email protected],
Գյումրու ՀՔԲ – [email protected]:

--00—ԼՄ