Մտքովդ չանցնի՝ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

աշոտյան

«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան էջում հրապարակած վերլուծական հոդվածին: 

«Թե ինչ ղալաթներ է արել Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր դաշտում, ինչն է ճիշտ արել, ինչը՝ սխալ՝ իր, իր թիմի և այդ ժամանակահատվածի այլ ընդդիմադիր գործիչների խնդիրն է:

Այն, որ նա այլևս ու դեռևս երկրի վարչապետն է, իր կառավարման ու աղաղակող սխալների բեռն ու վճարվելիք գինը արդեն մեր, հայ հասարակության, խնդիրն է:

Ասածս ինչ է. քո և քո թիմի հաշվին ինչ ղալաթ ուզում ես արա, որտեղ ուզում ես՝ «ձեր գեղեցիկ գլուխները» խփեք:

Սակայն մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը: Կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ես»,-գրել է Աշոտյանը։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս