Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 20, 24News

Thumbnail

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ժամանեց Մազարի Շարիֆ՝ Քեմփ Մարմալ ռազմաբազա։ Հենց այստեղ են իրենց ծառայությունը կատարում հայ խաղաղապահները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Դավիթ Տոնոյանին դիմավորել է ռազմաբազայի հրամանատար, գերմանական բանակի գեներալ Կլաֆֆուս Գերհարդը։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով գտնվում է Աֆղանստանում։