Հ1-ի գործադիր տնօրենի պաշտոնին հավակնում է 13 թեկնածու

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  18,  24News   

․

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով փաստաթղթերի ընդունումն ավարտվել է։ Այս մասին տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերությունը։

Թեկնածուները 13-ն են.

1. Վարդան Ալեքսանյան` 2015-2019 թթ․ «Շիրակի հանրային հեռուստառադիոընկերություն», ռեժիսոր:

2. Ստեփան Մարտիրոսյան` 2016-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերություն, ռեժիսոր:

3. Վազգեն Ավետյան` 2016-2020 թթ․ «Պանարմենիան Մեդիա Գրուպ», գլխավոր տնօրենի խորհրդական:

4. Հովհաննես Թովմասյան` 2018-ից «Երեմյան փրոջեքթս» ընկերության գեղարվեստական ղեկավար:

5. Արթուր Սահակյան`Armenian News Network-ի հիմնադիր, ղեկավար եւ հեռուստամեկնաբան, «30 minutes» (AMGA TV, Գլենդեյլ, ԱՄՆ) հաղորդաշարի հեղինակ եւ վարող:

6. Ռուդիկ Տեր-Գալստյան`«Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ հիմնադիր, 2013-2017 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր:

7. Հովհաննես Մովսիսյան` ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ, տնօրեն:

8. Արմեն Սարգսյան`տեղեկատվության ոլորտի եւ մեդիա կառավարման մասնագետ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար:

9. Արմեն Պահլավունի` Հանրային հեռուստաընկերության ձայնային ապահովման բաժնի ղեկավար:

10. Ռուբեն Թումանյան` ռեժիսոր, պրոդյուսեր, 2010-2013 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր:

11. Արման Չիլինգարյան` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, 2013-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր:

12.  Նունե Էլմասյան` 2000-ից Հ2 հեռուստաընկերության ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսոր:

13.  Արմեն Ահարոնյան` 2003-2009 թթ․ Հանրային հեռուստաընկերություն, հեռուստաօպերատոր:

Մրցութային հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերը եւ որոշում կընդունի մրցույթում հաղթող ճանաչելու մասին։ Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է մրցույթի մասնակիցների հետ անցկացնել հարցազրույց։

--00--ԱՀ