Ակնհայտ է, որ իմ հրապարակած և Ոստիկանության տարածած արձանագրությունները տարբերվում են

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  18,  24News   

Արսեն Բաբայան

Ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանի երեկվա  գրառման վերաբերյալ պարզաբանում է տվել։

Ոստիկանությունից հայտնում են, թե Բաբայանի պնդումն առ այն, որ ոստիկաններին հանձնարարված է օրական որոշակի թվով քաղաքացիների տուգանել դիմակ չկրելու համար, խեղաթյուրման հետևանք է։ Ոստիկանության պարզաբանմանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բաբայանը և նշել է, որ որպես խեղաթյուրման ապացույց, ոստիկանությունն իբր իր հրապարակած արձանագրության բնօրինակն է հրապարակել, որտեղ, իբր, գրված է ոչ թե ամսի 18, այլ՝ 17։

«Անզեն զննությամբ էլ ակնհայտ է դառնում, որ իմ հրապարակած և միլիցիայի տարածած արձանագրությունները տարբերվում են (տարբերությունները նշված են լուսանկարներում)։ Ինձ հետ միլիցիայից իսկապես կապվել են և հայտնել, որ արձանագրությունը կազմված է ամսի 17-ին, ինչին ի պատասխան հայտնել եմ, որ միլիցիայի հայտնած տեղեկությունը հավատ չի ներշնչում»,-գրել է նա։

Ինչ վերաբերվում է դիմակ կրելու շուրջ հրահրվող հանրային անվստահությանը, Բաբայանը գրել է, որ կառավարությունը նախ բոլորիս համոզում էր, թե վիրուսն ավելի բարակ է, քան դիմակի անցքերը։

«Հետո հանցավոր ինքնավստահությամբ Նիկոլը բոլորին ծաղրում էր՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա» հայտարարությամբ, որից հետո էլ՝ պինցետով բռնած տնական արաղի մեջ թաթախելով դուրս շպրտում։ Իսկ որ ամենազզվելին է՝ Նիկոլը հետո նշում էր, թե չի ասել այդպիսի բաներ։ Նիկոլն իշխանության գալուց առաջին րոպեներից ստել ու կեղծել է ամեն հնարավորը, ուստի նիկոլապետությունում միլիցիայի կողմից արձանագրություններով կեղծիքներն ապացուցման կարիք բոլորովին չունեն»,-գրել է նա։

Բաբայանը նաև նշում է, որ սահմանվել է, որ արարողակարգային միջոցառումները, եթե վարում է Փաշինյանը, կարելի է մասնակցել առանց դիմակների։

«Իրականում վիճակն իսկապես չափազանց բարդ է, որպեսզի մեզ թույլ տանք անմեղսունակի կառավարությանը հանդուրժենք ու դրա ղեկավարի կողմից ոստիկանությունը միլիցիայի վերածած հիվանդագին հրամաններով հանդուրժենք ձեր գոյությունը…

Ես առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանության ծառայողներին, որոնք չեն դառնում վերևում նկարագրածս նիկոլապետության կամակատարները, իսկ այդպիսիք շատ-շատ են, որոնց մի մասին անձամբ եմ ճանաչում։ Դիմացեք տղերք, դիմացեք ու շարունակեք ծառայել ժողովրդին, բան չմնաց…»,-եզրափակել է նա։

․
․

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս