Մի՛ արեք․ իրար կծմծելով՝ քաղաքական ուժերն ամեն օր խորացնում են անջրպետը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News 

Այն, ինչ կատարվում է քաղաքական դաշտում, մեկ բառով կարելի է ասել՝ ցավալի է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և իշխանության միջև անանուն գրառումներին և «փոխհրաձգությանը»։

«Պետք է գիտակցենք, որ եկել է ժամանակը ձևավորելու քաղաքական կոնսենսուսի բանակցային սեղան, որտեղ քաղաքական ուժերը կկանգնեն և կկարողանան ինչ-որ կարմիր գծերի պայմանավորվածություններ ձեռք բերել։ Մի՛ արեք, մոտեցումներ կան, որոնք չպետք է տեղի ունենան։ Մենք պետք է գիտակցենք, որ այսօրվա խնդիրը ոչ միայն իրար մեջ մրցակցությունն է, այլ լավ այլընտրանքային ապագային միտված օրակարգերի ու գաղափարների առաջ քաշումը»,- կարծում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ