Լոռու մարզպետարան քննարկել են համայնքի ղեկավարի և ընկերության միջև անհամաձայնությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News 

․

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի գլխավորությամբ և Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանի, «Սագամար» ընկերության տնօրեն Սամվել Չոբանյանի, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ քննարկում էր հրավիրվել ՝ պարզաբանելու համայնքի ղեկավարի և ընկերության միջև ծագած անհամաձայնության պատճառը, խնդրի լուծման արդյունավետ տարբերակներ գտնելու: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:

»Բանն այն է, որ ընկերությունը դիմել է Ստեփանավանի համայնքապետարան հողամասերի նպատակային նշանակության փոփոխման խնդրանքով: Lեռնահատկացման ակտով ընկերությանը հատկացված է շուրջ 270 հա, սակայն առաջարկվում է փոփոխել միայն 80 հեկտարի գործառնական և նպատակային նշանակությունը:

Համայնքի ղեկավարը, սակայն, պնդում է, որ լեռնահատկացման ակտով ընկերությանը տրված համայնքային սեփականություն հանդիսացող հողերը օգտագործվել են առանց իրավական փաստաթղթերի, մասնավորապես համայնքապետարանի և ընկերության միջև չի կնքվել հողի վարձակալության և հողի օտարման պայմանագիր:

Արդյունքում, դարձյալ ըստ համայնքի ղեկավարի, համայնքային բյուջեին հասցվել է զգալի ֆինանսական վնաս, չեն կատարվել նաև մի շարք այլ պարտավորություններ:

Գայանե Մարկոսյանը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի երկու կողմերի համար քիչ թե շատ ընդունելի տարբերակով` ընդունելի նաև իրավական առումով: Բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես օրենքի շրջանակներում,:

Քննարկման արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց, որ «Սագամարը» կիրականացնի հողատարածքների չափագրման և օրենքով սահմանված կարգով պահանջվող այլ գործողություններ, որից հետո համայնքապետարանը համապատասխան ընթացք կտա գործին:

Մարզպետարանն իր հերթին պատրաստ է մասնակից դառնալու գործընթացին և աջակցելու խնդրի արագ հանգուցալուծմանը»,- գրված է հայտարարությունում:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս