Արյան թթվածնի մոնիթորինգի պուլսօքսիմետրեր՝ Կոտայքի մարզի բուժհաստատություններին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News 

․

Համավարակի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետությանն աջակցելու նպատակով Ամերիկայի դեսպանատունը դեսպան Լին Թրեյսիի և Արտակարգ իրավիճակների նախարարության ու Առողջապահության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացրել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից հատկացված բժշկական պարագաների փոխանցման արարողություն:

Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության ստորաբաժանմանը հատկացված արյան թթվածնի մոնիթորինգի պուլսօքսիմետրերը և անհատական պաշտպանիչ միջոցները կբաշխվեն մարզային ենթակայության բուժհաստատություններին:

«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար մայոր Սթիվեն Պրատերին, միջռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքումյանին, ինչպես նաև Լոռու մարզի «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիա Աբրահամյանին՝ ցուցաբերած նախաձեռնության համար»,- գրված է Կոտայքի մարզպետարանի հայտարարությունում:

--00--ԱՀ