Աշխարհում վարակակիր է 30,6 միլիոն մարդ, ապաքինվել է 22,3 միլիոնը, մահացել՝ 956 հազարը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

աշխարհ

Սեպտեմբերի 19-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 30,697,825 է, որից 956,446-ը մահացել է, 22,339,958-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 7,401,421 է, որից 61,392 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 6,925,941 վարակման դեպք, որից 203,171-ը մահացել է, 4,191,894-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,530,876 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ հորիզոնականում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 5,308,014 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 4,497,434 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 1,091,186 վարակակիր:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ